«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլի» հետ սպասվող խաղի մասին։
««Լիվերպուլը» միշտ էլ եղել է մեր գլխավոր մարտահրավերը։ Հաշվի առնելով ԱԱ 2022-ը, մրցաշարային աղյուսակում ինչ ասես կարող է կատարվել։ «Լիվերպուլը» լավ թիմ ունի։ Ստադիոնում երկրպագուները շատ ներգրավված են և մթնոլորտ են ստեղծում։
«Էնֆիլդում» մենք շատ լավ ենք խաղացել։ Հաղթանակի, թե պարտության դեպքում, մենք անհավանական բնարավորություն ենք դրսևորել։
Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» մոտ էր նշանակալի հաջողության՝ կվադրուպլ գրանցելուն։ Բայց 2 մանրուքի պատճառով նրանք չկարողացան հասնել դրան։ Այդ նվաճմանը ոչ մի անգլիական թիմ չի հասել։
Ես ուշադրություն չեմ դարձնում՝ հիմա նրանց մոտ լավ, թե վատ շրջան է։ Նրանք գիտեն, որ վերջին տարիներին մենք պայքարել ենք բոլոր մրցաշարերում հաղթելու համար։ Մենք մի փոքր ավելի լավն ենք եղել՝ հատկապես ԱՊԼ-ում, բայց դա չի փոխում իմ վերաբերմունքը «Լիվերպուլի» հանդեպ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։
























































