«Բավարիան» պաշտոնական կայքում ներկայացրել է նոր մարզաշապիկը՝ ի պատիվ Մյունխենի «Օլիմպիական» ստադիոնի 50-ամյակի։

«Մարաշապիկի դիզայնը ոգեշնչված է Մյունխենի աշխարհահռչակ տեսարժան վայրի՝ խորհրդանշական ծածկով տանիքից և ներառում է գունագեղ տարրեր մարզադաշտի շրջակայքից»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Մյունխենյան ակումբն այս ստադիոնում խաղացել է 1972-2005 թվականների ընթացքում։
























































