«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի հարձակվող Չիրո Իմոբիլեի մասին։ Իտալացին դարձել է ակումբի լավագույն ռմբարկուն եվրոպական մրցաշարերում։
«Չիրոն շատ համեստ տղա է: Նա արտասովոր է խաղադաշտում, բայց խաղադաշտից դուրս՝ շատ պարզ։ Չիրոն շատ կարևոր «Լացիոյի» բոլոր երկրպագուների համար»,- ասել է Սարին «Շտուրմի» հետ հանդիպումից հետո (2:2):
Եվրոպա լիգայի 4-րդ տուրի «Շտուրմի» դեմ խաղում հարձակվողը հռոմեացիների կազմում 11 մետրանոց է իրացրել ու խփել 21-րդ գնդակը ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։
«Լացիոյի» նախորդ ռեկորդը պատկանում էր Սիմոնե Ինձագին, որը թիմի կազմում 20 գոլ է խփել եվրոպական մրցաշարերում: