Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Չելսին» Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար կվճարի մոտ 100 մլն եվրո։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը թիմ կհրավիրվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Աղբյուրը, սակայն, հայտնում է, որ դորտմունդցիներին չի բավարարում հայտարարված գումարը։ «Բորուսիան» մտադիր է 120 միլիոն եվրո վաստակել 19-ամյա անգլիացու վաճառքից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Անգլիայում «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» ցանկանում են իրենց շարքերում ֆուտբոլիստ տեսնել։
























































