«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան հուսով է, որ իր թիմը առաջին տեղը կզբաղեցնի Եվրոպա լիգայի խմբում։ Նա մեկնաբանել է նաեւ իր թիմի հաղթանակը խմբային փուլի չորրորդ տուրում «Օմոնիայի» դեմ խաղում (1:0).
«Մենք պայքարելու ենք մինչև վերջ. չենք հանձնվի. Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, պահեր ստեղծում և կարող էինք ավելի շատ գոլեր խփել։ Չստացվեց, բայց մենք պայքարեցինք մինչև վերջ, և վերջում հիանալի գնդակ ուղարկեցինք։
Մեր խնդիրն է խմբում զբաղեցնել առաջին տեղը։ Հույս ունեմ. Բայց հիմա մենք պետք է կենտրոնանանք «Շերիֆի» և «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումների վրա»,- դարպասապահի խոսքերն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» խմբային փուլի չորս տուրից հետո E քառյակում երկրորդ տեղում է, թիմն իր ակտիվում ունի ինը միավոր։