«Նյուքասլը» կխորհրդակցի երկրպագուների հետ, եթե որոշի փոխել թիմի տնային մարզադաշտի անունը, ասել է գործադիր տնօրեն Դարեն Իլսը:
«Նյուքասլը» փոխել է սեփականատերերին նախորդ տարվա հոկտեմբերին: Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը ակումբը գնել է Մայք Էշլիից 300 միլիոն ֆունտով:
«Ինչ վերաբերում է ակումբի պատմությանը, եթե խոսքը մարզադաշտի անվան իրավունքների մասին է, ապա այդ մասին կարելի էր խոսել երկրպագուների հետ։ Ոչ միշտ է պետք կախվածություն ունենալ եկամտի հետապնդումից. մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ երկրպագուների հետ: Եթե ցանկանում ենք ինչ-որ բան անել մարզադաշտի հետ, ապա կխորհրդակցենք երկրպագուների հետ։ Խենթություն կլինի, որ դա չանես: Երկրպագուների հետ շփումը կլինի ուշադրության կենտրոնում:
Մենք ցանկանում ենք լինել լավագույն ակումբների վեցյակում, որոնք անընդհատ պայքարում են գավաթների համար, ուստի կարևոր է, թե ինչպես ենք այնտեղ հասնելու, բայց մենք նաև կայունություն ենք ուզում»,- մեջբերում է Իլսին Guardian-ը։
«Նյուքասլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է՝ 9 խաղում վաստակելով 14 միավոր:
























































