«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է «զինագործների» նախկին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի քննադատությանը:
Հիշեցնենք, որ գաբոնցի հարձակվողն ասել էր, որ «Արսենալի» ներկայիս մարզիչը չունի նման ակումբ ղեկավարելու բնավորությունը:
«Մարդիկ կարող են քննարկել այն, ինչ հարմար են գտնում»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում իսպանական Mirror-ը:
Արտետան նշել է նաեւ, որ այս պահին «Արսենալի» հանդերձարանը իդեալական է, իսկ ինքը՝ մասնագետը, հիանալի հարաբերություններ ունի խաղացողների ու անձնակազմի մնացած անդամների հետ։ Լոնդոնյան ակումբը ինը տուրից հետո գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակը՝ վաստակելով 24 միավոր։
























































