«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Այնտրախտի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2).
«Խաղի հաշիվը տարօրինակ է, մենք կարող էինք շատ ու շատ գոլեր խփել։ Մենք պետք է դասեր քաղենք այս իրավիճակից։
Բայց մեզ համար սա կարևոր հաղթանակ է»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Տոտենհեմը» 7 միավորով գլխավորում է D խումբը: «Այնտրախտը» 4 միավորով վերջին տեղում է:
























































