«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն չի հավատում, որ ներկայիս «Լիվերպուլի» հետ ավելի հեշտ կլինի խաղալը։
Պրեմիեր լիգայում ութ հանդիպում անցկացրած Յուրգեն Կլոպի թիմն իրենց համար անսովոր տասներորդ տեղում է՝ վաստակելով ընդամենը 10 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» 13 միավորով գերազանցում է իր գլխավոր մրցակցին՝ մեկ խաղ ավել անցկացնելով։
«Առաջիկա խաղում ես ակնկալում եմ «Լիվերպուլին» տեսնել լավագույն մարզավիճակում։ Այո, նրանք միավորներ կորցրեցին մրցաշրջանի սկզբում, բայց սա դեռ «Լիվերպուլն» է, և ես ակնկալում եմ, որ նրանք նախկինի պես լավը կլինեն: Ես այլ պատկեր պարզապես չեմ կարող պատկերացնել»,- բելգիացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին։
























































