«Բրենտֆորդի» հարձակվող Այվան Տոուինին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Եթե մանչեսթերյան ակումբը որոշի պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, ապա ստիպված կլինի սպասել մինչև 2023 թվականին ամառային տրանսֆերային պատուհանի բացումը։
Ընթացիկ մրցաշրջանում Տոուինին թիմի կազմում մասնակցել է տասը հանդիպման, որոնցում նրան հաջողվել է վեց անգամ գրավել մրցակցի դարպասն ու երեք անգամ օգնել թիմակիցներին դա անել։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։
«Բրենտֆորդը» ինը խաղից հետո տասը միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում: «Մանչեսթեր Յունայթեդը» ութ խաղից հետո 15 միավորով հինգերորդն է։
























































