Մյունխենի «Բավարիան» երեկ չեխական «Վիկտորիայի» հետ խաղում նոր ռեկորդ սահմանել Չեմպիոնների լիգայում։ Հանդիպումն ավարտվել է մյունխենցիների հաղթանակով՝ 4-2 հաշվով։
Այս պահին Յուլիան Նագելսմանի թիմը խմբային փուլում 101անընդմեջ հաղթանակ է տոնել՝ հաշվի առնելով նախորդ մրցաշրջանի հանդիպումները (խմբային փուլի)։
«Բարսելոնան» և «Ռեալը» ժամանակին 10 անընդմեջ հաղթանակ էին գրանցել։ Եթե «Բավարիան» երեկ հաղթեց և գերմանական ակումբի շարքն արդեն լավագույնն է պատմության մեջ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Բավարիան» խաղում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կատալոնական «Բարսելոնայի», «Ինտերի» և «Վիկտորիայի» հետ: Խմբի առաջատարը մյունխենյան թիմն է, որը չորս խաղում առավելագույն միավորներ է վաստակել։
























































