Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ չի պատրաստվում վերսկսել կարիերան:
Նուրմագոմեդովն անպարտելի հեռացավ ռինգից 2020 թվականի հոկտեմբերին՝ տանելով 29 հաղթանակ։
«Ես ունեի անձնական հանգամանքներ, անձնական պատճառներ՝ կապված ընտանիքիս, հորս հետ։ Իհարկե, կարող էի շարունակել։ Շատերը մոռանում են, մտածում են, որ ես գնացել եմ, որ լավ պայմանագիր ստանամ, ավելի շատ գումար ստանամ, հետո վերադառնամ։ Ոչ, դա չի եղել:
Դա կոնկրետ որոշում էր, ես տարբերակներ չեմ տեսնում, թե ինչպես դա կարող է փոխվել: Գոնե հիմա ես դա չեմ տեսնում», – ասել է 34-ամյա Նուրմագոմեդովը UFC Russia YouTube-ի ալիքին տված հարցազրույցում: