ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնող չորս ֆուտբոլիստների անունները:
Մրցանակի համար կպայքարեն Օմեր Ացիլին («Մաքաբի Հայֆա»), Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»), Սոն Հին Մինը («Տոտենհեմ») և Սիմոն Մինյոլեն («Բրյուգե»)։
Մինյոլեն իր դարպասն անառիկ պահեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ արտագնա հաղթանակում (0:0), Ացիլին դուբլի հեղինակ դարձավ «Յուվենտուսի» դեմ տնային խաղում (2:0), Ֆիրմինոն երկու գոլ և գոլային փոխանցում կատարեց «Ռեյնջերսի» դեմ արտագնա խաղում (7:1, իսկ Սոնը երկու անգամ գրավոց «Այնտրախտի» դարպասը (3:2):
Երկրպագուների կողմից քվեարկությունն իրականացվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։