«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Եվրոպա լիգայի խմբային փուլի՝ «Օմոնիայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում իր աջակցությունն է հայտնել թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին.
«Ցանկանում եմ առավելագույնս աջակցել Կրիշտիանու Ռոնալդուին: Ցանկանում եմ նրանից լավագույնը ստանալ: Հիմա նա լավագույն մարզավիճակում է և ես գոհ եմ դրանից»,- նիդերլանդցի մասնագետի խոսքերն է փոխանցում utdreport-ը:
Պորտուգալացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում 10 հանդիպման է մասնակցել ԱՊԼ-ում և Եվրոպա լիգայում՝ իր ակտիվում 2 գոլ գրանցելով:
























































