Մյունխենի «Բավարիան» այսօր չեխական «Վիկտորիայի» հետ խաղում կարող է նոր ռեկորդ սահմանել Չեմպիոնների լիգայում։
Այս պահին Յուլիան Նագելսմանի թիմը խմբային փուլում 10 անընդմեջ հաղթանակ է տոնել՝ հաշվի առնելով նախորդ մրցաշրջանի հանդիպումները (խմբային փուլի)։
«Բարսելոնան» և «Ռեալը» ժամանակին նույն արդյունքի են գրանցել։ Եթե «Բավարիան» այսօր հաղթի, ապա գերմանական ակումբի շարքը լավագույնը կլինի պատմության մեջ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Բավարիան» խաղում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կատալոնական «Բարսելոնայի», «Ինտերի» և «Վիկտորիայի» հետ: Խմբի առաջատարը մյունխենյան թիմն է, որը երեք խաղում առավելագույն միավորներ է վաստակել։