«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոստովանել է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայում գտնվում է անորոշ վիճակում, սակայն թիմը ձգտում է ռևանշի հասնել Միլանի «Ինտերից» գալիք խաղում։
Նախորդ շաբաթ կատալոնացիները նվազագույն հաշվով պարտվեցին միլանյան ակումբին։
«Սա առանձնահատուկ հանդիպում է, մենք մեր տնային առաջադրանքը լավ չկատարեցինք՝ պարտվելով արտագնա խաղում։ Հիմա մենք տանն ենք և կարող ենք նորից հավաքվել։ Մենք գիտենք, որ ճնշման ենք ենթարկվում, ինչ է մեզ սպասվում, և մենք ամեն ինչ կանենք հաղթելու համար։ Պետք է ավելի լավ խաղանք, գուցե մրցավարների մասին խոսելու կարիք չունենանք։ Մենք տաղանդ ունենք, ցանկություն ունենք ռևանշի հասնել Միլանում տեղի ունեցածի համար»,- ասել է Չավին։
Կատալոնացիների տնային հանդիպումը «Ինտերի» հետ նշանակված է հոկտեմբերի 12-ին, մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին:
Կարդացեք նաև՝ Բրյուգեն պատմություն է կերտում, կատալոնացիները տրամադրված են ռևանշի․ ՉԼ անոնս