«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).
«Գալ այստեղ և հաղթել, իհարկե, հեշտ չէ: Պետք է արժանին մատուցել խաղացողներին: Կարծում եմ՝ նրանք իսկապես լավ խաղացին: Ընդհանուր առմամբ խաղը լավն էր։ Հաճելի է խլել չոր հաղթանակը, դա ֆանտաստիկ արդյունք է։
Մեյսոն Մաունթը շատ կարևոր խաղացող է: Նա դեղին քարտ ուներ, շատ է խաղում, իսկ ընդմիջմանը մենք մտածեցինք, որ պետք է նրան հանգիստ տալ: Նա հիանալի աշխատանք կատարեց հարձակման գծում, մեզ համար 11 մետրանոց վաստակեց Ես իսկապես գոհ եմ նրանից առաջին րոպեներից»,- Փոթերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Չելսին» 7 միավորով գլխավորում է E խումբը: Միլանը վաստակել է 4 միավոր եւ երրորդ տեղում է։