Բիզնեսմեն Ջիմ Ռեդկլիֆը հայտարարել է, որ այս պահին «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը գնել հնարավոր չէ։
«Ես հանդիպել եմ Ջոել և Ավրամ Գլեյզերներին։ Նրանք լավ մարդիկ են, բայց չեն ցանկանում վաճառել ակումբը։ Եթե ակումբը հանված լիներ վաճառքի, մենք, ամենայն հավանականությամբ, կփորձեինք ձեռք բերել ՄՅՈՒ-ն։ Մյուս կողմից էլ, չենք կարող անգործ նստել, հույս ունենալով, որ ակումբը հասանելի կդառնա։
Ես ամբողջ կյանքս երկրպագում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ես ներկա եմ եղել Բարսելոնայում 1999 թվականին կայացած «Բավարիայի» հետ հիանալի խաղին»,- Ռեդկլիֆի խոսքն է մեջբերել Financial Times-ը։
Ռեդկլիֆը Ineos քիմիական ընկերության հիմնադիրն ու համասեփականատերն է։ 2020 թվականին նրա կարողությունը գնահատվել է 28,2 միլիարդ ֆունտ ստերլինգ, Bloomberg Billionaires Index-ում նա զբաղեցրել է 55-րդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում, և 2-րդը՝ Մեծ Բրիտանիայում։
























































