«Չելսիի» ֆուտբոլիստները խաղերից առաջ իրենց խաղակոշիկները տաքացնում են միկրոալիքային վառարանի մեջ։ Այս մասին գրում է The Sun-ը։
Նշվում է, որ վառարանը գտնվում է «Ստեմֆորդ Բրիջի» հանդերձարանում։ Այն ժամի վրա է դրված, որը ցույց է տալիս՝ խաղակոշիկները տաքացե՞լ են անհրաժեշտ չափով, թե՞ ոչ։ Բացի դրանից, ԱՊԼ արտագնա խաղերի ժամանակ վառարանի «արարողությունը» տեղի է ունենում թիմի ավտոբուսում։ Ըստ աղբյուրի՝ վառարանը խաղին պատրաստվելու կարևոր բաղադրիչներից է։
Նշվում է, որ այս մեթոդը խաղակոշիկներն ավելի փափուկ, առաձգական ու հարմարավետ է դարձնում։ Այս պրոցեդուրան թիմն օգտագործում է 2020/2021 մրցաշրջանից։ Այդ մրցաշրջանում լոնդոնցիները հաղթեցին ՉԼ-ն։
























































