«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Շախտյորի» հետ սպասվող խաղի մասին։
Մադրիդյան ակումբը 3 խաղից հետո 9 միավորով խմբում առաջին տեղում է։
«Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալը մեր առաջնային նպատակն է։ Որքան շուտ դրան հասնենք, այնքան լավ։
Դա կարող է թիմին լրացուցիչ էներգիա տալ առաջնության հանդիպումների համար։ Մենք պետք է նաև հիշենք, որ «Ռեալը» չի կարող անլուրջ մոտենալ Չեմպիոնների լիգային։
Եթե մենք հասնենք մեր նպատակին 4-րդ տուրում, ապա մյուս խաղերում ևս դաշտ դուրս կգանք հաղթանակի համար»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
«Շախտյոր» — «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։