«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր ապագայի մասին։ Ըստ լուրերի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիան»։
«Ես մտածում եմ միայն «Տոտենհեմի» հանդիպումների մասին։ Փորձում եմ առավելագույնս օգտակար լինել թիմին։
«Բավարիան» մեծագույն ակումբ է, բայց հիմա ես մտածում եմ միայն «Տոտենհեմի» և վաղվա խաղի մասին։ Ցանկանում եմ օգնել թիմին, որպեսզի հաղթանակ տանի սպասվող խաղում»,- Քեյնի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, «Տոտենհեմը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կհյուրընկալի «Այնտրախտին»։
























































