Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է վարում հարձակվող Գաբրիել Մարտինելիի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Անգլիական ակումբը ստիպված կլինի եռապատկել բրազիլացի ֆուտբոլիստի աշխատավարձը նրան թիմում պահելու համար։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
21-ամյա ֆուտբոլիստը հիմա շաբաթական 80 հազար եվրո է ստանում։
Մարտինելին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստ է դարձել 2019-ին։ ԱՊԼ և ԵԼ ընթացիկ մրցաշրջանի 11 խաղում ֆուտբոլիստը դարձել է 4 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024-ին։
«Արսենալը» ԱՊԼ 9 խաղում վաստակել է 24 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































