Ֆուտբոլային փորձագետ Էնդի Գրեյը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին համարում է ավելի հմուտ խաղացող, քան Լիոնել Մեսսին։
Մասնավորապես, նա այս եզրակացությունն արել է՝ ելնելով պորտուգալացի ռմբարկուի խաղից (Կրիշտիանուն ակումբային մակարդակում խփել է մոտ 700 գոլ)։
«Նա ավելի լավ արդյունքների է հասել, քան Մեսսին. խաղալով «Ռեալում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Յուվենթուսում», նա շատ գոլեր խփեց բոլոր թիմերում և, իմ կարծիքով, այն, ինչ արեց, նրան դարձնում է աշխարհի լավագույն խաղացողը՝ Մեսսիի նկատմամբ ողջ հարգանքով:
Կրիշտիանուն երեք մարտահրավեր ուներ, և նա գերազանց հաղթահարեց դրանցից յուրաքանչյուրը»,- ասել է beIN Sports-ի փորձագետը: