«Բրենտֆորդը» ցանկանում է երկարաձգել Այվան Տոունիի հետ պայմանագիրը բարելավված պայմաններով, հայտնում է The Mirror-ը:
Ակումբը ցանկանում է թիմում պահել անգլիացուն, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Վեսթ Հեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
2022/23 մրցաշրջանում Տոունին «Բրենտֆորդի» կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt պորտալը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:
























































