«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կիսվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի գլխավորությամբ աշխատելու տպավորություններով։
«Արտետան չի կարողանում աշխատել ուժեղ խաղացողների հետ, ովքեր ունեն բարդ բնավորություն։ Նրան պետք են երիտասարդ խաղացողներ, ովքեր լուռ կլսեն իրեն»,-ասել է գաբոնցին։
Հիշեցնենք, որ Օբամեյանգը լոնդոնյան թիմում հանդես է եկել 2018-22 թվականներին: