«Տոտենհեմը» կարող է վաճառել իր մարզադաշտի անվանման իրավունքները:
Լոնդոնյան ակումբի հետ բանակցություններ է վարում խոշորագույն Google ընկերությունը:
«Տոտենհեմ Հոտսպուր Սթեդիումը» բացվել է 2019 թվականին: Այն ավելի քան 62 հազար երկրպագու է տեղավորում:
Google-ին այս գործարքը կարող է գրավել այն պատճառով, որ այստեղ անցկացվում են ոչ միայն ԱՊԼ-ի և Չեմպիոնների լիգայի, այնպես էլ NFL-ի՝ ամերկյան ազգային ֆուտբոլային լիգայի հանդիպումներ:
























































