Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը պատմել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ կոնֆլիկտի մասին։
Տարվա սկզբին ֆուտբոլիստը խզել էր պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ և տեղափոխվել «Բարսելոնա»։ Սեպտեմբերին գաբոնցի հարձակվողը համարլել էր «Չելսիի» կազմը։
«Հիշում եմ, որ «Բարսելոնան» սկզբում կապ հաստատեց ինձ հետ։ Հետո ինձ զանգահարեց Չավին և ասաց, որ տեղյակ եմ «Արսենալում» իմ բոլոր խնդիրներից։ Նա ասում էր, որ ես կարող եմ լրջորեն օգնել «Բարսելոնային»։ Այդ պատճառով էլ ես տվեցի իմ համաձայնությունը։
Արտետան չի կարողանում կառավարել մեծ անհատականություններին և ֆուտբոլիստներին։ Նրան պետք են երիտասարդ խաղացողներ, որոնք ոչինչ չեն ասում և միայն լսում են»,- Օբամեյանգի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
























































