«Բրայթոնը» հայտարարել է, որ կիսապաշտպան Էնոք Մվեպուն հեռացել է մեծ ֆուտբոլից։
24-ամյա կիսապաշտպանը նման որոշում է կայացրել սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
«Բրայթոնի» նախագահ Թոնի Բլումը մեկնաբանել է այս տեղեկատվությունը։
«Մենք բոլորս ցնցված ենք այս լուրից։ Էնոքն ու իր ընտանիքը շատ դժվար շաբաթներ են ապրել: Ափսոս, որ նրա խոստումնալից կարիերան ավարտվեց այդքան երիտասարդ տարիքում։ Որպես ակումբ՝ մենք նրան հնարավորինս մեծ օգնություն և աջակցություն կցուցաբերենք»,- Բլումի խոսքերն է մեջբերում «Բրայթոնի» մամուլի ծառայությունը։
























































