«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը, սակայն ընդգծել է, որ 22-ամյա նորվեգացին չի կարողանա հավասարվել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին։
Պրեմիեր լիգայում անցկացրած 9 խաղում Հոլանդը խփել է 15 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
«Ոչ ոք չգիտեր, թե ինչ է ցույց տալու Հոլանդը: Ես պատրաստ եմ խոստովանել, որ հիմա այս տղան չլսված մի բան է անում։ Եվ նա դա ցույց է տալիս Պրեմիեր լիգայում, չնայած մարդիկ ասում էին, որ դա կարող է անել միայն Գերմանիայում։
Ինձ թվում էր, որ «Սիթիում», որն անընդհատ գնդակին տիրում է, նա գոլեր չի խփի այնպես, ինչպես նախկինում էր, բայց Հոլանդը հասկացրեց, որ իր ուժերին այլևս երբեք չպետք է կասկածել։
Այնուամենայնիվ, ոչ ոք մինչ այժմ չի դրսևորել նույն աստիճանի մեծությունը, որքան ցույց են տվել Մեսսին և Ռոնալդուն: Մենք հիմա նայում ենք Հոլանդին և Մբապեին, բայց նրանք նրանց չեն հասնի»,- ասել է Ֆերդինանդը BT Sport-ին:
























































