«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 10 տուրից հետո մեկնաբանել է իր թիմի արդյունքները։
«Պրեմիեր լիգան այս պահին եռում է։ Բայց կա թիմ, որը մեզնից լավ սկսեց մրցաշրջանը։ «Արսենալն» այժմ ավելի լավն է, քան «Մանչեսթեր Սիթին»։ Այդ պատճառով էլ մենք դեռ առաջին տեղում չենք մրցաշարային աղյուսակում»,- մարզչի խոսքն է մեջբերել Goal-ը։
Սնգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետո մանչեսթերյան ակումբը երկրորդ տեղում է և զիջում է առաջատար «Արսենալին» 1 միավորով։
























































