«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի գրանցած արդյունքների մասին։
8 տուրից հետո մերսիսայդցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը։
«Մենք այլևս չենք մասնակցում չեմպիոնական պայքարին։ Հիմա մենք լուրջ խնդիրներ ունենք, բայց պետք է առաջ շարժվենք։ Պետք է դաշտ դուրս գանք և պայքարենք։
Մենք չենք եկել այստեղ հանձնվելու և հիշողություններով ապրելու համար»,- Կլոպի խոսքն է մեջբերել BBC Sport-ը։
























































