Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել էր «Էվերթոնին»։
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մանչեսթերյան ակումբի նորեկ՝ Կազեմիրոն։ Բրազիլացին Ռոնալդուի հետ միասին ամենաբարձր գնահատականն է ստացել։ Պորտուգալացին ստացել է 8 բալ, իսկ Կազեմիրոն՝ ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Խաղի հաղթական գոլը խփել էր Ռոնալդուն՝ եզրափակելով հենց Կազեմիրոյի փոխանցումը։
7-ական բալ են ստացել Լիսանդրո Մարտինեսը, Լյուկ Շոուն և Անտոնին։
























































