«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերային առաջարկների մասին, որոնք կատալոնական գրանդը ստացել որ այս ամառ։
«Այս խաղացողի համար «Բարսելոնան» բազմաթիվ առաջարկներ է ստացել անգլիական ակումբներից։ Տպավորիչ գումար էր, բայց մենք որոշեցինք Ֆրենկիին պահել թիմում»,- ակումբի նախագահին մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղեկություններ կային, որ դե Յոնգի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հոլանդացին այս մրցաշրջանում անցկացրել է 7 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է ևս չորս տարով:
























































