Կանանց թենիսի ասոցիացիան պաշտոնական կայքում թարմացրել է վարկանիշային աղյուսակը։
Տասնյակում փոփոխություններ չեն եղել. առաջատարը շարունակում է մնալ Իգա Շվյոնտեկը։ Երկրորդ տեղում է Ունս Ժաբերը Թունիսից, երրորդում՝ էստոնացի Անետ Կոնտավեիտը։
WTA վարկանիշը հոկտեմբերի 10-ի դրությամբ․
1․ Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) — 10485
2 (2). Ունս Ժաբեր (Թունիս) – 4885
3 (3). Անետ Կոնտավեիտ (Էստոնիա) — 4010
4 (4). Պաուլա Բադոսա (Իսպանիա) — 3934
5 (5). Արինա Սոբոլենկո (Բելառուս) — 3470
6 (6). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 3447
7 (7). Մարիա Սակարի (Հունաստան) — 3355
8 (8). Քորի Գաուֆ (ԱՄՆ) – 3047
9 (9). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) — 3025
10 (10). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) — 2930