«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ամփոփել է ԱՊԼ-ի 10-րդ տուրի «Էվերթոնի» դեմ հանդիպումը (2:1):
«Մենք ցանկանում էինք ցույց տալ մեր արձագանքը «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությանը: Պարզվեց, որ դա արվել է Կիպրոսում։ Եվ կարևոր էր շաբաթը լավ ավարտելը, ինչը մենք արեցինք: Մենք զարգանում ենք որպես թիմ, բայց դեռ աճելու տեղ կա։ Առաջին խաղակեսը լավն էր։ Մենք վերահսկում էինք խաղը թե՛ գնդակով, թե՛ առանց դրա։ Խաղում ոչինչ կատարյալ չէ: Ֆուտբոլը սխալների խաղ է։ Մենք լավ պահեր ունեինք։ Դուք կարող եք տեսնել այն սկզբունքները, որոնցով մենք ցանկանում ենք խաղալ»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել BBC Sport-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» 15 միավոր բարձրացավ ԱՊԼ-ի 5-րդ հորիզոնական։ «Էվերթոնը» 10 միավորով 12-րդն է։
























































