«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱՊԼ-ի 10-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո գրառում է կատարել սոց․ ցանցերի իր էջերում։
«Հիանալի հաղթանակ, տղաներ։ Եվս մեկ քայլ ճիշտ ուղղությամբ»,- գրել է Ռոնալդուն։
37-ամյա պորտուգալացին այս խաղում դարձել էր գոլի հեղինակ, որն առաջինն էր իր համար Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Բայց այդ, այդ գոլը Ռոնալդուի համար դարձավ 700-րդը ակումբային կարիերայում։
«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 15 միավոր և բարձրացավ ԱՊԼ-ի 5-րդ հորիզոնական։ «Էվերթոնը» 10 միավորով 12-րդն է։
























































