Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Ալեքս Իվոբին։ 15-րդ րոպեին Անտոնին հավասարեցրեց խաղի հաշիվը։
Կրիշտիանու Ռոնալդուն, որը 28-րդ րոպեին փոխարինել էր վնասվածք ստացած Մարսիալին, 44-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։
ՄՅՈՒ-ն 15 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Էվերթոնը» 10 միավորով 12-րդ տեղում է։
























































