Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Էվերթոնին»։ Հանդիպման 15-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստ Անտոնին։
Բրազիլացին երրորդ անընդմեջ գոլն է խփել ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։ Նա դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության միակ ֆուտբոլիստը, որը մեկնարկային 3 խաղերում գոլ է խփել։
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի վերջում է տեղափոխվել ՄՅՈՒ։ Մանչեսթերյան ակումբը 95 մլն եվրո է վճարել «Այաքսին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
























































