«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ 10-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ տարած 3-2 հաշվով հաղթանակը։
«Շատ պահեր եղան, երբ մրցակիցը սպառնաց մեր դարպասին, բայց մենք սառնասիր գտնվեցինք, բնավորություն ցույց տվեցինք։
Մարտինելին արագ գոլ խփեց․ դա խաղը սկսելու լավագույն ձևն է, որովհետև մարզադաշտում միանգամից վստահություն է տիրում, որն էլ փոխանցվում է խաղացողներին։
Երկրորդ կեսում խաղի կազմակերպումն ավելի լավ էր, մենք ավելի շատ էինք պրեսինգի դիմում։ Շատ ուրախ եմ»,-Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































