Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։
Խաղի հաշիվը առաջին րոպեին բացեց Մարտինելին։ 34-րդ րոպեին Դարվին Նունյեսը հավասարեցրեց հաշիվը։
Առաջին խաղակեսի վերջնամասում Բուկայո Սական նորից առաջ մղեց «Զինագործներին»։
53-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն վերականգնեց հաշվի հավասարությունը։
76-րդ րոպեին Սական դուբլի հեղինակ դարձավ՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
«Արսենալը» 24 միավորով առաջին տեղում է, իսկ «Լիվերպուլը»՝ 10 միավորով 10-րդն է։