Պեպ Գվարդիոլան կատակով առաջարկել է Էրլինգ Հոլանդի հորը նշանակել «Մանչեսթեր Սիթիի» խոհարար։
Մարզիչն ակնարկել է, որ ցանկանում է, որ Ալֆ-Ինգեն լազանյա եփի ամբողջ թիմի համար, եթե դա է որդու հաջողության գաղտնիքը։ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ: Նորվեգացին պատմել է, որ խաղերից առաջ հայրիկը իր համար լազանյա է պատրաստում։
«Մենք կարող ենք Էրլինգի հորը առաջարկել, որ պատրաստի թիմի համար ։ Եթե սա է գոլերի գաղտնիքը, ապա ես պատրաստ եմ տնօրենների խորհրդի նախագահին համոզել, որ նրան հրավիրեն այստեղ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ գաղտնիքը մեկը չէ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։