«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին Պեպ Գվարդիոլային համարում է ֆուտբոլային պատմության լավագույն մարզիչը։
«Ինձ համար Գվարդիոլան բոլոր ժամանակների պատմության լավագույն մարզիչն է։ Ես հիշում եմ, թե ինչպես նրա «Բարսելոնան» փոխեց ֆուտբոլի ընթացքը։
«Բավարիայում» նրա կատարած աշխատանքը հիանալի էր։ Նույնը կարելի է ասել «Մանչեսթեր Սիթիի» մասին։
Ես հարգում եմ յուրաքանչյուր խաղաոճ։ Ես իմ փիլիսոփայությունն ու խաղաոճն ունեմ։ Իմ գլխում կա հստակ պատկերացում՝ ինչ եմ ուզում անել և ինչպես պետք է խաղա իմ թիմը»,- Դե Ձերբիի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։