«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Դիեգո Կոստան մեղադրել է Անտոնիո Կոնտեին «Չելսիից» հեռանալու համար։
«Իմ խնդիրը երկրպագուների հետ չէր, այլ այդ մարզչի: Ես վատ հարաբերություններով եմ հեռացել նրա հետ, նա ինձ վրա հույս չուներ։ Ես ոչինչ չէի կարող անել։ Ես ստիպված էի հեռանալ։ Այսօր ցույց տվեց, որ ես վատ պայմաններով չեմ բաժանվել երկրպագուներից։ Դա շատ կարեւոր է. Կարծես այստեղ անցկացրած ժամանակի ընթացքում ես լավ աշխատանք եմ կատարել և լավ հիշողություններ եմ թողել։ «Չելսիի» երկրպագուները միշտ շատ լավ են վերաբերվել ինձ։ Ես միշտ զարմացել եմ, թե ինչպես են նրանք վերաբերվում ինձ»,-Կոստայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Կոստան «Չելսիում» հանդես է եկել 2018-ից 2021 թվականներին։
Լոնդոնյան ակումբի կազմում նա անցկացրել է 120 հանդիպում՝ դառնալով 59 գոլի հեղինակ։
























































