«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոստովանել է, որ հաճույք է ստանում մանչեսթերյան ակումբում խաղալուց։ Ավելի վաղ թիմի լեգենդ Ռոյ Քինը քննադատել էր խաղացողին։
«Ես սիրում եմ հաղթել, այդ իսկ պատճառով ես խաղում եմ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ֆուտբոլիստների համար բարձր պահանջներ կան. Բոլորը պարզապես ցանկանում են հաղթել: Կարծում եմ՝ մենք աստիճանաբար առաջ ենք գնում, թեև պարզ է, որ որոշ բաներ լուրջ բարելավման կարիք ունեն»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Պրեմիեր լիգայի 7 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով 7-րդ տեղում է։