«Լիվերպուլի» կիսապաշտպան Արթուր Մելոն շուտով վիրահատության կենթարկվի։ Նա շարքից դուրս է մնացել շուրջ 3 ամսով, հայտնում է BBC-ն:
Մելոն անգլիական թիմ է տեղափոխվել «Յուվենտուսից»՝ վարձավճարով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդցիները դժգոհ են բրազիլացուց, սակայն չեն ընդհատի նրա վարձակալությունը։
Արթուր Մելոն ֆիզիոթերապևտ, ֆիթնես մարզիչ և սննդաբան էր վարձել՝ «կարմիրների» գլխավոր մարզիչ Կլոպին տպավորելու համար։ «Լիվերպուլ» տեղափոխվելուց ի վեր Մելոն մասնակցել է 3 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 166 րոպե։
Անգլիական ակումբը վարձակալության համար կվճարի 4,5 միլիոն եվրո։