«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մարզումներից։
Ինչպես հայտնում է The Times-ը, Ռոնալդուն կարծում է, որ թիմը պետք է այլ խաղաոճ ընտրի։
Նշվում է, որ Ռոնալդուն տեն Հագին համարում է համառ, որը ՄՅՈՒ-ում կրկնում է այն, ինչ անում էր «Այաքսում»։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ԱՊԼ-ում ընդամենը 1 անգամ է եղել թիմի մեկնարկային կազմում։