«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Նեստան հայտարարել է, որ ինքը կկարողանար կանգնեցնել «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Նեստան նշել է, որ կարիերայի ընթացքում ինքը շատ ուժեղ ֆուտբոլիստների է դիմակայել․
«Ես կկարողանայի կանգնեցնել Հոլանդին։ Ես խաղացել եմ բրազիլացի Ռոնալդոյի դեմ։ Հոլանդը շատ լավն է, բայց Ռոնալդոն առանձնահատուկ էր։ Ես խաղացել եմ Մեսսիի ու Ռոնալդուի դեմ, բայց բրազիլացի Ռոնալդոն միշտ առանձնահատուկ խաղացող է եղել։
Ինչպե՞ս պետք է դիմակայեի Հոլանդին․ ես կփորձեի նրան շատ մոտ գործել։ Երբ նա սկսեր փախչել, ես կփորձեի փակել նրա շարժումը։ Եթե նրան շատ տարածություն տաք, ձեր վերջը կգա»,- Նեստայի խոսքերն է փոխանցում Goal-ը։