«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն հումորով է արձագանքել Play Sports հարթակի Mid Mid պոդկաստի ընթացքում իրեն հանձնած նվերին։
Հաղորդավարը բելգիացի ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկ է նվիրել՝ 17 համարով և իր ազգանվամբ։ Հաղորդավարն ընդգծել է՝ դա երազանք է։ Դե Բրույնեն, ի պատասխան կատակել է․ «Ես պետք է վառե՞մ սա»։

Դե Բրույնեն 2015 թվականից հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»։ Նրա ակտիվում բոլոր մրցաշարերում 318 հանդիպում կա, 87 գոլ և 131 գոլային փոխանցում։ Նա թիմի հետ 4 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում, 5 անգամ՝ Լիգայի գավաթում, 2 անգամ՝ Անգլիայի սուպերգավաթում, մեկ անգամ էլ՝ Անգլիայի գավաթում։
























































