MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր Դևիդ Բեքհեմը, որը նախկինում հանդես է եկել «Ռեալի» և ՄՅՈՒ-ի կազմերում, «կարմիր սատանաների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ քննարկել է նրա տեղափոխությունը ամերիկյան ակումբ։ Այս մասին գրում է ինսայդեր Պեդրու Ալմեյդան։
Աղբյուրի հավաստմամբ՝ խոսքը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր տեղափոխության մասին է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ ՄՅՈՒ-ից։ Բայց ESPN-ի փոխանցմամբ՝ եվրոպական ակումբները հետաքրքրված չեն նրանով։ Սրա հետ կապված պորտուգալացին կարող է սկսել ակումբ փնտրել այլ մայրցամաքներում։
«Ինտեր Մայամին» MLS-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։