ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատմել է այն մասին, թե ինչպիսի ֆուտբոլ է ուզում տեսնել իր թիմի կատարմամբ։
«Պետք է տհաճ խաղալ։ Ես հասկանում եմ դա ինչ է նշանակում։ Մենք պետք է առաջընթաց ունենք այս առումով։ Բայց նաև երբեմն պետք է խելացի գործել։
Մենք հաճախ ենք չափազանց շատ դեղին քարտեր ստանում։ Հատկապես խաղասկզբում։ Լսել եմ, որ ԱՊԼ-ում կոշտ պայքար է ընթանում։ Սրա հետ կապված՝ տարօրինակ է տեսնել, որ այդքան քարտեր են ցույց տալիս»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում BBC-ն։